Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թույլատրվել է ԵՄ տարածքում Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործումը

Թույլատրվել է ԵՄ տարածքում Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործումը

1006
0

Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) թույլատրել է ԵՄ տարածքում  հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը, այս մասին հաղորդում է CNBC-ն։

«Սա երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվել է EMA-ի կողմից»,- ասվում է փաստաթղթում, որտեղ նշվում է, որ պատվաստանյութը խորհուրդ է տրվում օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց։

Դեղերի եվրոպական գործակալության գործադիր տնօրեն Էմեր Քուկի խոսքով՝ «ընթացիկ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար պատվաստանյութը ևս մեկ գործիք է հանդիսանում»։

Նա նաև նշել է, որ գործակալությունը կշարունակի հետևել ԵՄ-ի բնակիչների անվտանգության և պատվաստանյութի արդյունավետության մասին տվյալներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ