Գլխավոր էջ Նորություններ Լերա Կուդրյավցեւայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Լերա Կուդրյավցեւայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

357
0

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ Նա նորությունը հետեւորդներին հայտնել է Instagram-յան էջում՝ տեղադրելով թեստի արդյունքը։

«Ես նույնիսկ չէի կասկածում, որ կորոնավիրուս ունեմ։ Ես մի փոքր թուլություն ունեմ, գլուխս ցավում է, քիթս լցված է, ավելի ոչինչ։ Նույնիսկ մրսածության նման չէ, պարզապես կարծես հոգնել եմ»,- Ren.tv-ի հետ զրույցում ասել է նա։

Հաղորդավարուհին նշել է, որ թեստ է հանձնել Դուբայ մեկնելուց առաջ։ Սակայն այժմ արդեն ստիպված կլինի չեղարկել ճամփորդությունն ու տանը մնալ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ