Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ պետք է իմանալ անեմիայի մասին և ինչպե՞ս խուսափել դրանից

Ի՞նչ պետք է իմանալ անեմիայի մասին և ինչպե՞ս խուսափել դրանից

11384
0

Անեմիան (սակավարյունություն) դասվում է հաճախակի հանդիպող հիվանդությունների շարքին։ Պետք է նկատել, որ վերջինս հազվադեպ է հանդես գալիս որպես առանձին հիվանդություն: Ավելի հաճախ այն ուղեկցող խնդիր է, որը հուշում է օրգանիզմում մեկ այլ հիվանդության առկայության մասին: Որոշ դեպքերում շատ դժվար է լինում հասկանալ ցածր հեմոգլոբինի պատճառը, քանի որ, ցավոք, կան անեմիայի այնպիսի տեսակներ, որոնք դժվար են ախտորոշվում:

Անեմիայի ախտանշանների, կանխարգելման և բուժման եղանակների մասին MedMedia-ի հետ զրույցում խոսեց «Տոնոյան»  բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ Վիկտորիա Ղազարյանը։

Ի՞նչ պետք է իմանալ անեմիայի մասին.

Անեմիա թարգմանաբար նշանակում է քիչ արյուն։ Արյան մեջ էրիթրոցիտների և հեմոգլոբինի ցածր քանակը համարվում է սայկավարյունություն։ Հեմոգոլոբինն այն նյութն է, որն ապահովում է թթվածնի տեղափոխումը։ Էրիտրոցիտներն էլ այն բջիջներն են, որոնք իրենց վրա կրում են հեմոգլոբինը։

-Որո՞նք են հաճախ հանդիպող գանգատներն ու ախտանիշները.

Անեմիայի հաճախ հանդիպող գանգատներից կարող են համարվել թուլությունը, կայուն սրտխառնոցը, դյուրհոգնածությունը, աշխատունակության և շփվելու ցանկության  բացակայությունը, քնկոտությունը և ախորժակի անկումը։

Անեմիայի ժամանակ առաջանում են նաև տարբեր օրգանների ֆունկցիաների խանգարումներ, որովհետև բոլոր օրգաններն են զրկվում թթվածնից․ չէ՞ որ թթվածինը մեր վառելիքն է։

Գանգատ որպես այդպիսին տալիս է ուղեղի թթվածնաքաղցը։  Դրա հետևանքով են առաջանում գլխապտույտը, հոգնածությունը և դյուրագրգիռ վիճակը։ Պետք է նշեմ, որ շատ ժամանակ ախտանշանի բուժումը այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի ճիշտ է բուժումը սկսել հենց անեմիայից, որի արդյունքում էլ կսկսեն պակասել ախտանշանները։

-Ո՞վքեր են մտնում ռիսկային խմբի մեջ, և ինչո՞վ ենք դա պայմանավորում

Ռիսկային խմբի մեջ կարող ենք դասել կանանց։ Կան գենետիկ մի քանի մուտացիաներ և հիվանդություններ, որոնք փոխանցվում են կնոջ գծով  մորից աղջկան։ Կանայք ունեն երկաթի կորստի լրացուցիչ պատճառ և ֆիզիոլոգիական գործընթացներով պայմանավորված, ամեն ամիս արյան կորուստ են ունենում։ Նաև սխալ սննդակարգի, մարսողական խնդիրների, լավ չսնվելու հետևանքով  կյանքի ընթացքում արյան կորուստն ավելի շատ է լինում, քան ներմուծումը։ Իհարկե կան նաև բնածին անեմիաներ, օրինակ ֆանկոնի անեմիան (ժառանգական խանգարում) գենետիկ մուտացիաներից մեկն է, որը նույնպես առաջացնում է սակավարյունություն։

-Անեմիայի քանի՞ տեսակ ենք  տարանջատում

Առաջինը հեշտ հայտնաբերվողներից մեկն  է, որը կապված է տարբեր արյունահոսությունների հետ։ Կան խրոնիկ  և բացահայտ,  մեծ անոթների արյունահոսույթյուններ, որոնք կոչվում են նաև պրոֆուզ արյունահոսություններ։ Խրոնիկ թաքնված արյունահոսությունները կարող են լինել աղիքից երիկամային անբավարարության ժամանակ և կարող են լինել ներքին արյունահոսություններ, որը կապված լինի ներքին օրգանների շուրջ տեղակայված բորբոքումների հետ։ Առաջնային պետք է փորձել ճիշտ ախտորոշում տալ և  գտնել անեմիայի պատճառը։

Երկրորդ տեսակի անեմիան պրոֆուս արյունահոսություններն են, որոնք ակնհայտ են և աչքով հնարավոր է տեսնել։ Լինում են հեմորոյի հետ կապված և հաստ աղիքի արյունահոսություններ։

-Բուժման ի՞նչ եղանակներ են կիրառվում

Մեթոդը կախված է նրանից,  թե ինչ հիվանդությունից է առաջացել։  Եթե պոլիպից է արյունահոսում, ապա պետք է հեռացնել պոլիպը, եթե ուղիղ աղիքի հեմորոյից, ապա պետք է դա հեռացնել։ Եթե գենետիկ է, որոնց մեջ են մտնում աղջիկներն ու կանայք, ինչը հետագայում նաև հանգեցնում է չբերության, ամբողջ կյանքում պետք է ստանան  էրիթրոցիտներ։ Երկամային անբավարարությունից առաջացած անեմիայի դեպքում հիվանդը  հեմոդիալիզի հետ մեկտեղ ամբողջ կյանքում ստանում է էրիթրոպոիզը խթանող դեղամիջող կամ լավագույն դեպքում արյան փոխներարկում է իրականացվում։ Շատ ժամանակ խրոնիկ ծանր երկրորդ և երրորդ աստիճանների անեմիաների դեպքում գրագետ է մեկ անգամ արյուն փոխներարկելը,  քանի որ անեմիայի ֆոնի հիման վրա խորանում է նաև սրտային անբավարարությունը։

-Ի՞նչ պետք է ներառել սննդակարգում անեմիայի ժամանակ

Երկաթ պարունակող ցանկացած մթերք պետք է ներառել սննդակարգում, այդ թվում՝ ընդեղենից ընկույզ, նուշ,նաև  խնձոր, գազար , ոսպ, լոբի, մսեղենից տավարի լյարդ։ Բայց միայն թվարկվածներով սահմանափակվել չի կարելի ու  միայն բժշկի խորհրդով պետք է կազմակերպել սննդակարգը։ Անեմիան հետագայում կարող է վերականգնվի, բայց հետևանքները մնան կայուն։

Առաջին աստիճանի անեմիայի ժամանակ սննդակարգով հնարավոր է վերականգնել սակավարյունությունը, բայց եթե ստամոքսում կա խնդիր, միայն սննդակարգով ասել, որ կվերականգնվի, ճիշտ չէ։ Դրա համար խրոնիկ անեմիայով հիվանդին պետք է գաստրոսկոպիա անել։ Իմ խորհուրդն է՝ ցանկացած դեպքում դիմել բժշկի։ Եթե հայտաբերվեց անեմիան, պետք է հայտնաբերել նաև պատճառը։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ