Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները կրկնակի թեստավորման կենթարկվեն

«Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները կրկնակի թեստավորման կենթարկվեն

416
0

Կատալոնական «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 5-ին նախատեսված մարզումը չեղարկվել է, քանի որ ակումբի առաջին թիմի թեստավորումից հետո երկու պատասխան եղել է դրական: Ֆուտբոլիստների անունները և առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Այժմ «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները կրկնակի թեստավորման կենթարկվեն:

Հունվարի 6-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում պետք է կայանա «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ