Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ժամանակավորապես կփակվեն փաբերը, բարերը եւ այդօրինակ հաստատությունները

Ժամանակավորապես կփակվեն փաբերը, բարերը եւ այդօրինակ հաստատությունները

972
0

Բանգկոկի իշխանությունները խստացրել են կարանտինային սահմանափակումները՝ արգելելով տարբեր ձեռնարկությունների գործունեությունը, այդ թվում՝ ժամանցի վայրերի, որպեսզի զսպեն կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Bangkok Post թերթին: Սկսած շաբաթ օրվանից՝ ժամանակավորապես կփակվեն փաբերը, բարերը եւ այդօրինակ հաստատությունները: Կարգելվեն նաեւ ակվապարկերը, մանկական հրապարակները, ինտերնետային սրճարանները, աքլորակռվի համար նախատեսված տարածքները, մանկապարտեզները, մարտարվեստի դպրոցները, բաղնիքները, սպորտային հրապարակները, ֆիտնես կենտրոնները, մերսման սրահները եւ մի շարք այլ վայրեր: Իշխանություններն ընդհանուր առմամբ արգելել են 25 տարբեր կատերգորիայի ժամանցային հաստատությունները, որտեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ:

Վարսավիրանոցներում միեւնույն հաճախորդին չի կարելի սպասարկել երկու ժամից ավելի, հաճախորդները չպետք է սպասեն իրենց հերթին փակ տարածությունում՝ վարսավիրանոցի սրահի ներսում: Ընդ որում՝ ճաշարանները, սրճարանները եւ հանրային սննդի այլ հաստատությունները պետք է արգելեն ալկոհոլի օգտագործումը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ