Գլխավոր էջ Uncategorized Կենդանաբանական այգում մարդկանց ենթարկել են տուբերկուլիոզով վարակվելու ռիսկի

Կենդանաբանական այգում մարդկանց ենթարկել են տուբերկուլիոզով վարակվելու ռիսկի

2989
0

Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլիոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Ըստ պաշտոնական տվյալների՝  Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլիոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար, և այգին փակվել  է պրոֆիլակտիկ աշխատանքների համար, սակայն այս խնդիրը ես հնչեցրել եմ մեկուկես տարի առաջ, այգում գործում է ստացիոնար տոբերկուլիոզի օջախ, այգում չեն կատարվել աշխատանքներ այգու այցելուներին և կենդանիներին պաշտպանելու համար։ 1,5 տարի առաջ երկսմբականի կենդանիներ վարակվեցին տուբերկուլիոզով, որոշները քնեցվեցին։ Ես շեշտել էի, որ պետք է մոնիտորինգ անցկացվի թռչունների շրջանում, քանի որ չի բացառվում, որ այդ կենդանիները վարակված էին թռչունների տիպով։ Այսօր ունենք արդեն ուղտի անկում, ընդ որում երկրորդ ուղտը, որ պահվել է նույն ազատավանդակում չի քնեցվել, ինչը պարտադիր է։ Այդ վանդակում նաև մեկսմբականի  կենդանի է պահվել, նրանք պոտենցիալ ռիսկ են պարունակում»,-ասել է Գրիգոր Գրիգորյանը։

Գրիգորյանը ընդգծեց, որ  6 օր հանցավոր անգործություն է ցուցաբերվել:

«Ըստ պաշտոնական տվյալի՝  տոբերկուլիոզը հայտնաբերվել է 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիները այցելել են իրենց երեխաների հետ այգի, իսկ ցանկացած հազի ժամանակ մոտ 12-17 միլիոն բակտերիա ուղտերը և խոշոր եղջերավորները 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, որը մարդկանց վարակման աղբյուր կարող է լինել։ Ուղտերի մոտ հայտնաբերվել է մարդու տուբերկուլիոզ տեսակը,  որով ոչ միայն մարդն է կենդանուց վարակվում, այլ նաև կենդանին մարդուց։  6 օր ցուցաբերվել է հանցավոր անգործություն, մարդկանց ենթարկելով տուբերկուլիոզի վարակման ռիսկի»,- նշեց ՍԱՊԾ առաջին պետը։

Գրիգորյանը  խորհուրդ տվեց վերջին օրերին կենդանաբանական այգի այցելած բոլոր  քաղաքացիներին դիմել բժշկի և տուբերկուլիոզի թեսթ անցնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ