Գլխավոր էջ Նորություններ Իմ հարազատ մարդուն չեմ ուղղորդի այդ առողջության կենտրոն. Տավուշի մարզպետ

Իմ հարազատ մարդուն չեմ ուղղորդի այդ առողջության կենտրոն. Տավուշի մարզպետ

1434
0

«Այսօր մի կողմից շարունակվում են նախարարության հետ քննարկումները, թե ինչպես ենք վերազինելու ծննդատները պետական մասնակցությամբ, մյուս կողմից ավելացել են տարբեր տեղերից տեխնիկական աջակցության առաջարկները»,-  ասել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փետրվարի 7-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Աչաջրի և Արծվաբերդի ծննդատների գործունեությանը:

Մարզպետն ընդգծեց, որ այսօր բանակցում են հնարավոր աջակիցների, հովանավորների հետ: Ըստ նրա` մեծ ծավալի ներդրումների կարիք կա այդ ծննդատներում անվտանգ ծննդօգնության համար բավարար պայմաններ ստեղծելու համար:

«Արծվաբերդը շատ փոքր քանակի ծնունդներ է ընդունել, կարծեմ մեկ տասնյակի կարգի, Աչաջրում կարծեմ 77 ծնունդ է  եղել: Իջևանը մոտ է Աչաջրին, և բոլոր ռիսկային դեպքերը ուղղորդվում են Իջևան: Փառք Աստծո, որ որևէ վատ ելքով նախադեպ չենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ պետք է չապահովենք այդ պայմանները:

Ըստ մասնագետների` կրիտիկական վիճակը կարող է լինել ցանկացած ծննդաբերության ընթացքում: Ես, որպես մարզի ղեկավար և որպես էս ոլորտի պատասխանատու մարզում, եթե անկեղծ լինեմ, իմ հարազատ մարդուն չեմ ուղղորդի այդ առողջության կենտրոն, որտեղ համապատասխան պայմաններ չկան: Եվ ես բարոյական իրավունք չունեմ դա չանելու մնացած մարդկանց դեպքում»,- նշել է Հայկ Չոբանյանը:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ