Գլխավոր էջ Medmedia TV ՄԻԱՎ-ով ապրող հանրույթը մասնագիտական քննարկում է պահանջում (տեսանյութ)

ՄԻԱՎ-ով ապրող հանրույթը մասնագիտական քննարկում է պահանջում (տեսանյութ)

4572
0

Կառավարության որոշմամբ  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միանալու է  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Այդ առիթով այս տարվա հունվարի 29-ին ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանին և ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին։ Նամակում ներկայացված է եղել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՀՀ ԱՆ «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու նրանց մտահոգությունը։

Ինչպես տեղեկանում ենք նամակի բովանդակությունից,  ՄԻԱՎ-ով ապրող հանրույթն առաջարկում է ունենալ 10 անձանցով ունենալ փակ հանդիպում, որի գեր նպատակը պետք է լինի երկու կառույցների միավորման գործընթացի կասեցումը։ Հանդիպումը նախ նշանակվել է փետրվարի 4-ին, ապա հանդիպումից 1 ժամ առաջ փոխնախարարի գրասենյակից տեղեկություն է ստացվել, որ այն  հետաձգվում է փետրվարի 5-ին ժամը 18։00-ին։

Սպասված հանդիպումը կայացել է ոչ թե փոխնախարար Լենա Նանուշյանի հետ, ում մակագրվել է նամակը, այլ ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի և ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավարի հետ։ Հաշվի առնելով, որ հանդիպումը տեղի չի ունեցել փոխնախարարի հետ, ՄԻԱՎ-ով ապրող հանրույթը շարունակում է պահանջել մասնագիտական հանդիպում, որտեղ ներկա կլինեն բոլոր երեք կողմերը՝ Առողջապահության նախարարությունը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ներկայացուցիչները։ 

MedMedia-ն այս առիթով զրուցել է Արման Ավրչյանի հետ, ով ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ներկայացուցիչ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ