Գլխավոր էջ Նորություններ Երկու տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էր...

Երկու տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էր 5×4սմ–ի. եզակի վիրահատություն

399
0

Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա դիմած երկու տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էր 5×4սմ–ի: Այդ մասին հայտնում են Երեւանի պետական բժշկական համալսարանից:

Կատարված վիրահատությամբ հեռացվել է գոյացությունն ամբողջությամբ՝ առանց որևէ բարդությունների: Կատարված միջամտությունն իր տեսակի մեջ եզակի էր՝ հաշվի առնելով գոյացության չափերը: Հարկ է նշել, որ երեխայի մոտ գոյացությունն ունենալով արագ աճ բերում էր լուրջ էսթետիկ և ֆունկցիոնալ խանգարումների:

Համալսարանական մասնագետները ծնողներին ևս մեկ անգամ հորդորում են նման դեպքերում չզբաղվել ինքնաբուժությամբ և չընդունել հակաբիոտիկներ, անհապաղ դիմել դիմածնոտային վիրաբույժի՝ մասնագիտական խորհրդատվություն կատարելու համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ