Գլխավոր էջ Նորություններ «Մենք հետևողական կլինենք, որպեսզի կայանա մասնագիտական քննարկում»․ «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ

«Մենք հետևողական կլինենք, որպեսզի կայանա մասնագիտական քննարկում»․ «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ

1261
0
«Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է․

«Ինչպես արդեն տեղեկացված եք 2020թ.-ի փետրվարի 5-ին ժամը 18։00-ին ՀՀ ԱՆ-ում պետք է կայանար ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանդիպումը ՀՀ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի հետ։ Հանդիպումը կայացավ, սակայն ոչ փոխնախարարի հետ, այլ ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի և ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավարի հետ։

Հանդիպման ընթացքում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ բարձրացրեցին իրենց մտահոգությունները, սակայն նախարարության ներկայացուցիչների պարզաբանումնեը չփարատեցին մտահոգությունները։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ներկայացուցիչները ասացին, որ կարևոր է լինի մասնագիտական քննարկում, ինչի մասին ասում են նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները, և որ ամենակարևորն է իրենք ևս պետք է լինեն հանդիպման մասնակիցներ։

Նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ կխոսեն փոխնախարարի հետ։
Մենք հետևողական կլինենք, որպեսզի կայանա մասնագիտական քննարկման հենքով հանդիպումը»։
ՀՀ առողջապահության նախարարություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ