Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մահացել է նոր կորոնավիրուսը հայտնաբերած չինացի բժիշկը

Մահացել է նոր կորոնավիրուսը հայտնաբերած չինացի բժիշկը

1432
0

Մահացել է 34-ամյա չինացի այն բժիշկը, որն առաջինն էր հայտնաբերել նոր կորոնավիրուսը ու բարձրաձայնել, որից հետո էլ  ոստիկանությունը, իշխանությունների հրահանգով, նրան հորդորել էր լռել:

Նշենք, որ վարակվածներից 33ՕՕ-ի մոտ հիվանդությունը շատ ծանր է։ Մինչ այժն ապաքինվել է միայն 982 մարդ։ Հինվանդությունը շարունակում է տարածվել Չինաստանից դուրս։ Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի տակ է առնվել 37ՕՕ ուղեւոր ու աշխատակազմ ունեցող մի զբոսանավ, որտեղ հիվանդության վիրուս է հայտնաբերվել 1Օ անձանց մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը միջազգային համայնքին է դիմում այս հիվանդության դեմ պայքարում ավելին անելու կոչով։

Նրա խոսքերով`  կազմակերպությունը սկսում է ռազմավարական մի ծրագիր, որի նպատակն է տարբեր երկրների օգնել կանխելու, հայտնաբերելու ու ախտորոշելու համար հիվանդությունը։ Ծրագրի իրագործման համար նախատեսված 675 միլիոն դոլարը կհատկացվի եկող երեք ամիսների ընթացքում։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ