Գլխավոր էջ Նորություններ Երիտասարդը ողջ մնաց պատերազմում, բայց նրան սպանեց «սովորական» թրոմբը

Երիտասարդը ողջ մնաց պատերազմում, բայց նրան սպանեց «սովորական» թրոմբը

624
0

Այսօր շատ կազմակերպություններ եւ մասնավոր անձինք միջոցներ են հավաքում Արցախում պատերազմի ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողների համար պրոթեզներ ձեռք բերելու նպատակով: Սակայն այդ տղաներին, պրոթեզներից բացի, նաեւ դեղեր են անհրաժեշտ, որոնք նրանց կօգնեն ապրել մինչեւ պրոթեզավորումը:

Traveling doctors of Armenia հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Բարխուդարյանը հայտնեց, որ Հայաստանում վերջերս մի երիտասարդ մահացավ թրոմբոէմբոլիայի պատճառով. նա ողջ էր մնացել պատերազմում, մի քանի վիրահատության ենթարկվել, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կարճ ժամանակ անց մահացել էր: Նրան սպանել էր «սովորական» թրոմբը:

Մասնագետի խոսքով՝ անդամահատված վերջույթներով մեծ թվով պացիենտներ հակակոագուլյանտների կարիք ունեն. դեղամիջոցներ, որոնք արյունը նոսրացնում են: Սակայն դրանք բավականին թանկարժեք դեղամիջոցներ են, եւ ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի գնել. շատերը զրկվել են տնից եւ հիմա վարձով են ապրում, շատերը աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն, իսկ ոմանք ուղղակի չեն հասկանում այդ դեղամիջոցների կարեւորությունը: Արդյունքում անդամահատված վերջույթներով որոշ զինծառայողներ, հիվանդանոցից տուն վերադառնալով, մնում են առանց այդ դեղերի, որոնք երբեմն ուղղակի անհրաժեշտ են նրանց կյանքը փրկելու համար: Եվ երբեմն դա կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների:

«Հիմա շատերն են փող հավաքում պրոթեզների համար, որոնք այդ տղաների վերջույթների փոխարեն դրվելու են 6 ամիս հետո: Բայց դեղերը, այդ թվում՝ հակակոագուլյանտները նրանց պետք են հենց հիմա: Եթե նրանց մոտ թրոմբներ լինեն, եւ նրանք այդ դեղերը չընդունեն, ապա պրոթեզը կարող է արդեն պետք չլինել, իսկ պրոթեզի համար հավաքած փողը, հնարավոր է, ստիպված լինեն ծախսել ծաղկեպսակի համար»,- ասում է մասնագետը:

Traveling doctors of Armenia-ն հիմա մի քանի նախագծեր է իրականացնում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց օգնություն ցույց տալու համար: Նախագծերից մեկի շրջանակում պատերազմում վիրավորված տղաներին հիվանդանոցներից դուրս գրելուց հետո ապահովում են անհրաժեշտ դեղերով, վիրակապման նյութերով եւ անհրաժեշտ ամեն ինչով, որը պետք է վերքերի մշակման եւ առողջության պահպանման համար: Այդ ամենի գնումներին հիմա օգնում են կազմակերպության բարեկամները եւ կարեկից մարդիկ: Սակայն նվիրատվությունները որքան շատ լինեն, այնքան մեծ թվով տղաների կարողանան ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:

Հասարակական կազմակերպությանը օգնել ցանկացողները կարող են փող փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ