Գլխավոր էջ Նորություններ Գյումրու ԲԿ-ն թթվածնային կայան կունենա

Գյումրու ԲԿ-ն թթվածնային կայան կունենա

468
0
 COVID19-ի համավարակով պայմանավորված՝ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եկավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան: Այդ մասին հայտնում են Գյումրի ԲԿ մամուլի ծառայությունից:
Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն:
Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը:
Գյումրի ԲԿ թթվածնի կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ