Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մենք հասկանում ենք, որ երկիրը ոչ միայն հումանիտար օգնության կարիք ունի, այլ...

Մենք հասկանում ենք, որ երկիրը ոչ միայն հումանիտար օգնության կարիք ունի, այլ նաև տեխնիկական և ռազմավարության զարգացման. Արա Բաբլոյան

526
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի տնօրինության հետ, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից: Վերջիններս ներկայացրել են հիմնադրամի կատարած աշխատանքները և հետագա պլանները, ինչպես նաև առաջարկել են ստեղծել լսողական առողջապահության ազգային ծրագիր։

Լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարքի լսողական հիմնադրամը` «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և ԱՄՆ-ից Քավուկչյան ընտանիքի հետ միասին 2015 թվականից որոշել են բարեգործական առաքելություն իրականացնել Հայաստանում՝ կարիքավոր անձանց ապահովելու լսողական սարքերով:

«Մենք հասկանում ենք, որ երկիրը ոչ միայն հումանիտար օգնության կարիք ունի, այլ նաև տեխնիկական և ռազմավարության զարգացման», — ասել է Արա Բաբլոյանը:

Մանրամասները նյութում` http://moh.am/#1/2224

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ