Գլխավոր էջ Օրվա թեման Ե՞րբ և ինչո՞ւ դիմել կոսմետոլոգի

Ե՞րբ և ինչո՞ւ դիմել կոսմետոլոգի

2012
0

Ինչպես ասում են մաշկը մեր առողջության հայելին է, ուստի ցանկացած դեպքում առողջ մաշկն է, որ գեղեցիկ արտաքինի հիմնաքարն է: Թեման, առավել ընդարձակ, MedMedia.am-ը քննարկել է «N-Ayva» բժշկական էսթետիկ կենտրոնի հիմնադիր, բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Այվազյանի հետ:

«Նախ մենք պետք է հիշենք, որ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու ինչպես նաև պահպանելու համար կոսմետոլոգի պետք է դիմել ցանկացած տարիքում։ Սկսած անցումային տարիքից»,-ասաց բժշկուհին և հիշեցրեց, որ մաշկի բնական ծերացումը սկսվում է 25 տարեկանից:

Նարինե Այվազյանը սեփական փորձով ընդգծեց, որ այսօր կոսմետոլոգին դիմելու բարդույթը աստիճանաբար կոտրվում է և հաճախ դիմում են ոչ միայն մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում, այլ նաև երբ ցանկանում են բնական ճանապարհով կանխել կամ վերացնել ծերացման նշանները որոնցից են՝ կնճիռները, պիգմենտացիան, դեմքի օվալի խախտումները, դեֆորմացիան և այլն։

«Համարժեք կարևոր է նաև տնային խնամքը, որը միշտ խորհուրդ եմ տալիս մեր կանանց, սրա ժամանակ կարևոր է նույնիսկ ճիշտ լվացվելը։ Ելնելով մաշկի տեսակից և խնդիրներից պետք է կատարել համապատասխան պրոֆեսիոնալ մաշկի խնամք տնային պայմաններում, որպեսզի պահպանենք մաշկի առողջ և գեղեցիկ տեսքը»,-ասաց բժշկուհին և հավելեց, որ սխալ ընտրված խնամքի դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ մաշկային խնդիրներ։ Սակայն հարկ է նկատել, որ ոչ միայն սխալ ընտրված խնամքի միջոցն է վտանագավոր, այլ նաև անբարեխիղճ մասնագետը.

«Ամենատարրական օրինակը բերեմ. ինչպես գիտենք յուրաքանչյուր միջամտություն ունի բազմաթիվ ցուցումներ այդ թվում նաև հակացուցումներ, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց զրուցակիցս և հիշեցրեց բժշկության համար առաջին սկզբունքը՝ մի վնասիր: Վերջինս ցավով նկատեց, որ քիչ չեն դեպքերը երբ իրենց դիմում են ոչ պրոֆեսինալ կոսմետոլոգների «զոհերը». «Դիմում են սխալ պրոցեդուրայի արդյունքում առաջացած տրավմայի, բարդ կորյակային հիվանդության, սպիեիր, տրավմատիկ հետքերի պատճառով»,-մանրամասնեց Նարինե Այվազյանը և շարունակեց. «Առանձին և ցավոտ թեմա է նաև սխալ մազահեռացման հետևանքները: Առանց մազակալման պատճառներն ախտորոշելու դրանից ազատվելը հղի է մի շարք բարդություններով»: Խոսելով անցած ուղուց զրուցակիցս նշեց, որ իր երկրորդ մասնագիտությունը՝ բժիշկ-կոսմետոլոգ, ընտրել է 2012 թվականին և ստեղծել «N.AYVA» բժշկականը էսթետիկ կենտրոնը։ «Քանի որ յուրաքանչյուր կնոջ այցեքարտը հանդիսանում է դեմքը, այդ պատճառով ես փորձում եմ իմ յուրաքանչյուր պացիենտի դեմքին նվիրել ժպիտ, ինչն էլ ամեն անգամ հայելու մեջ նայելով բարձրանում է ինքնագնահատականը»։ Նշենք, որ «N.AYVA» բժշկական էսթետիկ կենտրոնն արդեն 8 տարեկան է և որպես լավագույն բժշկական էսթետիկ կենտրոն ստացել է բազմաթիվ պատվոգրեր ու մրցանակներ: Նշվածն արդյունքն է պրոցեդուրայի ճիշտ և գրագետ օգտագործման. «Երբեք պացիենտի մաշկը չենք դարձնում փորցադաշտ և այս տարիների ընթացքում մենք երբեք չենք դավաճանել մեր սկզբունքներին»,-ասաց Նարինե Այվազյանն ու հավելեց, որ մոտ 20 տարբեր երկրներում անցել ժամանակակից բժշկական կոսմետոլոգիայի վերապատրաստման դասընթացներ։ Անրադառնալով կենտոնում իրականացվող դասընթացներին, մասնագետն ընդգծեց, որ իրենց մոտ ուսանում են ինչպես բժշկական կրթություն ունեցող այնպես էլ կրթություն չունեցող անձինք.

«Կոսմետոլոգիական դասընթացների ավարտին տրվում է եռալեզու միջազգային վկայական»: Եզրափակելով զրույցը Նարինե Այվազյանն ընդգծեց. «Յուրաքանչյուր կնոջ գեղեցկության արտացոլանքը ժպիտն է, ցանկանում եմ որ բոլոր կանայք միշտ ժպտան, ապրեն խաղաղ և երջանիկ, լինեն առողջ ու գեղեցիկ»։

«N.AYVA» բժշկական էսթետիկ կենտրոն

077000470

95000886

Զրուցեց՝ Տաթև Առաքելյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ