Գլխավոր էջ Նորություններ Հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս

Հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս

500
0
epa08385061 A handout photo made available by the US Navy shows Lt. j.g. Natasha McClinton, an operating room (OR) nurse, preparing a patient for a procedure in the intensive care unit (ICU) aboard the US hospital ship USNS Comfort (T-AH 20) in New York, New York, USA, 23 April 2020 (issued 26 April 2020), during the coronavirus disease (COVID-19) pandemic. Comfort, which cares for critical and non critical patients without regard to their COVID-19 status, is working with Javits New York Medical Station as an integrated system to relieve the New York City medical system. EPA/US NAVY/MC2 SARA ESHLEMAN HANDOUT HANDOUT EDITORIAL USE ONLY/NO SALES Dostawca: PAP/EPA.

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսը տարածվում է մեծ արագությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթիի հայտարարության մեջ:

Անգլիայի հարավարևելյան շրջաններում արագորեն աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, և շնչառական վիրուսների հարցով խորհրդատվական մարմինը երկրի բնակիչներին խորհուրդ է տվել ավելի զգույշ լինել:

«Մենք նախազգուշացրել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և շարունակում ենք վերլուծել հասանելի տվյալները իրավիճակն ավելի լավ հասկանալու համար: Դեռևս տվյալներ չունենք առ այն, որ վիրուսի նոր տեսակը մահացության առավել բարձր աճի է հանգեցնում, սակայն անհապաղ հետազոտություններ են իրականացվում՝ դա հաստատելու համար»,-  ասվում է Ուիթիի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի նոր տեսակի մասին տեղեկություն ստանալուց հետո հանդիպում է անցկացրել կառավարության հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ