Գլխավոր էջ Գլխավոր Մոտ 250 բժիշկներ միացել են մեր կոչին․ Գագիկ Հակոբյան

Մոտ 250 բժիշկներ միացել են մեր կոչին․ Գագիկ Հակոբյան

1057
0

Օրեր առաջ հանրապետության բժշկական համայնքի մի շարք ներկայացուցիչներ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ 168.am-ի տաղավարում այսօր ԵՊԲՀ ամբիոնի վարիչ, բ․գ․դ․ պրոֆեսոր Գագիկ Հակոբյանն ասաց, որ ինքը վաղուց այդ կոչը հրապարակել էր, որպես նախաձեռնող, անհատ բժիշկ, սակայն չունենալով մեդիադաշտում լայն ճանաչում այդ կոչը  լուրջ արձագանք չունեցավ։

«Ես որոշեցի դիմել հանրային դաշտում ավելի հայտնի գործընկերներին հանձինս ազատամարտիկ բժիշկ Տարոն Տոնոյանի, Հասարակական Կոնսիլիումի հիմնադիր Գևորգ Գրիգորյանին և իմ կոչի տեքստը ներկայացրի իրենց և խնդրեցի երեքով ստեղծենք մի նախաձեռնող խումբ, որով կդիմենք  ՀՀ բժիշկների հանրությանը, որպեսզի իրենք միանան այդ կոչին։ Մեր երեքի անունից տեքստը դրեցինք համացանցում»։

Հակոբյանի խոսքով արդյունքը հետևյալն է՝ երկու օր առաջվա տվյալներով այդ կոչին միացել են մոտ 250 բժիշկներ, բուժաշխատողներ, որոնց մեջ կան նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից միացած բժիշկներ։ Թե ինչու բուժաշխատողներն ավելի շուտ չեն  նախաձեռնել այս կորը պարոն Հակոբյանն ասաց, որ բժիշկներն այդ օրերին շատ զբաղված են եղել իրենց աշխատանքով և մտածել են, որ պետական մարմինները ամեն բան կլուծեն, սակայն՝ ապարդյուն։

Անդրադառնալով երկրում տիրող ներկա իրավիճակինն Հակոբյանը նշեց հետևյալը․

«Ես ցույցերի առաջին օրվանից քայլել եմ և ցավում եմ, որ մեր մեջ երիտասարդների թիվը շատ քիչ է , հիմնականում 30-60 տարեկան մարդիկ են, իսկ այն ժամանակ, երբ էլեկտրաեներգիայի կամ տրանսպորտի գինն էին ուզում թանկացնել, երիտասարդությունը տաք ասվալտին պարկած ցույցեր էր անում չվախենալով ո՛չ ջրցան մեքենաներից, ո՛չ փշալարերիեց»։

Ի վերջո՝ քայլելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին հիմա քայլելով հնարավոր չէ հեռացնել։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ