Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուհան կատարած այցի մասին թաքցրած տղամարդը ձերբակալվել է

Ուհան կատարած այցի մասին թաքցրած տղամարդը ձերբակալվել է

1423
0

Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է Ուհան կատարած այցի մասին իշխանություններին չհայտնած և առնվազն 7 մարդու նոր տեսակի կորոնավիրուսով վարակած տղամարդուն: Նրա հետ շփումից հետո ևս 4 000 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի: Այս մասին հայտնում է Global Times հրատարակությունը:

Հրատարակության տվյալների համաձայն` Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգի Ցզինցզյան քաղաքային գավառի բնակիչը կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Ուհանից վերադառնալուց հետո մի քանի հասարակական միջոցառումների է մասնակցել: Մասնավորապես, հունվարի 22-ին մասնակցել է գյուղական մի հարսանիքի, որին ներկա է գտնվել մոտ 3 000 հյուր:

Այդ պատճառով ավելի քան 4000 հյուր, որոնք հավանական շփման մեջ են եղել ձերբակալված տղամարդու հետ, տեղափոխվել են կարանտինային գոտի:

Վերջինս իշխանություններից և համագյուղացիներից թաքցրել է Ուհան կատարած այցելության մասին փաստը` ստելով, թե վերադարձել է Ֆիլիպիններից: Դեռ տեղեկություններ չկան, թե նրա մոտ հարսանիքի ժամանակ թոքաբորբի նշաններ եղել են, թե ոչ: Կորոնավիրուսով վարակված լինելը հաստատվել է միայն փետրվարի 2-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ