Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առաջարկում եմ Առողջապահության նախարարությանը ականջալուր լինել ծնողներին

Առաջարկում եմ Առողջապահության նախարարությանը ականջալուր լինել ծնողներին

1899
0

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե Առողջապահության նախարարությունը ավելի լավ առաջարկ ունի այս ընտանիքներին և երեխաներին, թող ներկայացնի։

Եթե ոչ, բացատրություն չունի ծրագրի դադարեցումը, որը թեթևացնում է այս ընտանիքների և երեխաների խնդիրը։

Առաջարկում եմ Առողջապահության նախարարության որոշում կայացնողներին ականջալուր լինել ծնողներին, որոնցից որոշները նաև արձագանք են թողնում գրառման տակ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը գրել էր․

«Շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանն էր վերաբերում այսօրվա մեր հանդիպում-քննարկումը՝ «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի ղեկավարի հետ։ Հայաստանում ներկայում նման երեխաների թիվն անցնում է 600-ը։ Պետք է մշակվի այնպիսի քաղաքականություն, որպեսզի երեխաներն ու իրենց հարազատները երեխաների առողջության պահպանմանը միտված որևէ ծրագրից կախվածություն չունենան»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ