Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Առաջին սերնդի պատվաստանյութը ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսի տարածումը

Առաջին սերնդի պատվաստանյութը ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսի տարածումը

311
0

Առաջին սերնդի պատվաստանյութը ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսի տարածումը, ասվում է Ավստրալիայի Առողջապահության և բժշկական գիտությունների ակադեմիայի (AAHMS) հրապարակած զեկույցում:

«Նոր ապացույցները վկայում են այն մասին, որ փորձարկումներում «առաջին սերնդի» պատվաստանյութերը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինեն SARS-CoV-2-ի հետ կապված հիվանդությունների կանխարգելման գործում, բայց դրանք դժվար թե կանխեն վիրուսով վարակվելը: Սա նշանակում է, որ պատվաստանյութերի առաջին սերունդն ի վիճակի չի լինի զգալիորեն նվազեցնել վիրուսի փոխանցման արագությունը», – ասվում է զեկույցում:

Գիտնականները շեշտում են, որ Ավստրալիայում համավարակի դեմ պայքարում հաջողությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է համադրել մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են մասսայական թեստավորումը, վարակվածների հետ կապին հետևելը, մեկուսացումն ու սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակներ կրելը:

Զեկույցում նշվում է, որ պատվաստանյութերը կօգնեն նվազեցնել հոսպիտալացումը և մահերը, որոնք առաջացել են COVID-19- ի պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ