Գլխավոր էջ Նորություններ Երեխաների մահացության ցուցանիշներն իջել են

Երեխաների մահացության ցուցանիշներն իջել են

573
0

2019թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը 2019թ. համար կազմել է

6,2‰ (բացարձակ թիվը կազմել է 224 դեպք)` 2018թ. նույն ժամանակատվածի 7,1‰ (բացարձակ թիվը կազմել է 261 դեպք) համեմատությամբ:

Համապատասխանաբար կրճատվել է նաև 0-5 երեխաների մահացության ցուցանիշը` 2019թ. համար
կազմելով

7,6‰ (բացարձակ թիվ` 276), 2018թ. նույն ժամանակահատվածի 8,7‰ (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ