Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական ոլորտում այսօր շատ խնդիրներ կան

Առողջապահական ոլորտում այսօր շատ խնդիրներ կան

1096
0

«Որոշ մարդիկ պետության անունից մտնում են կլինիկաներ և ասում են, որ ձեր 5-ը տարին լրացել է, դուք պետք է վերապատրաստում անցնենք: Բայց մի անհանգստացեք. կարող եք 175 հազար դրամ վճարել և միայն թուղթը վերցնելուց գալ»,- այս մասին ասել է վիրաբույժ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը  իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Նա խոսել է  ստոմատոլոգիական ոլորտում բարեփոխումների, ինչպես նաև  կրթության և հետբուհական վերապատրաստումների որակի մասին` նշելով, որ պետք է վերանայել և խելամտորեն սահմանել այդ հարցերի ֆինանսական չափը:

Հովհաննես Գևորգյանն ընգծեց, որ ստամատոլոգիական ոլորտում հարկային բարեփոխումներ են կատարվել, սակայն միայն այդ բարեփոխումներով  չի պայմանավորված երկրի տնտեսական զարգացումը և արմատական բարեփոխումները:

«Շատ խնդիրներ կան այսօր առողջապահական ոլորտում, որոնց համար բազմիցս դիմել ենք Առողջապահության նախարարություն: Սակայն ի՞նչ է ստացվում: Դե յուրե մենք ունենք նամակագրություն, որի վրա մենք  երկար ժամանակ ենք ծախսել, դե ֆակտո` չկա կառուցողական մոտեցում և պրոդուկտիվ արդյունք»,- ասել է վիրաբույժ-ստոմատոլոգը:

Նրա խոսքով` արդեն հույս չկա, որ կկարողանան Առողջապահության նախարարության հետ համագործակցել և լուծել հարցերը:

Սառա Հարությունյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ