Գլխավոր էջ Նորություններ Նախարարը հանդիպում է ունեցել մարզպետների հետ

Նախարարը հանդիպում է ունեցել մարզպետների հետ

786
0

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության Facebook-ի էջից։

Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին:

Շարունակելով խորհրդակցությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին և մարզպետներից հետաքրքրվել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքից, մասնավորապես՝ ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում ներգրավելու և իրազեկելու աշխատանքներից:
Մարզպետների կողմից ներկայացվել են մարզերում սպանդանոցների հասանելիության քանակական պատկերը, յուրաքանչյուր տարածաշրջանում նմանօրինակ ենթակառուցվածքների կարիքների գնահատման հաշվարկները: Հանձնարարականներ են տրվել վարչապետի հանձնարարականի շրջանակում շահագրգիռ բոլոր մարմինների հետ համատեղ տարվող աշխատանքները շարունակելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ