Գլխավոր էջ Նորություններ Լեոնարդո դա Վինչիի կտավների վրա մարդու ԴՆԹ է հայտնաբերվել

Լեոնարդո դա Վինչիի կտավների վրա մարդու ԴՆԹ է հայտնաբերվել

435
0
Ավստրիացի և իտալացի պատմաբաններն ու կենսաբանները հետազոտել են Լեոնարդո դա Վինչիի 7 կտավների վրա գտնվող կենսաբանական նյութի բաղադրությունը և հայտնաբերել են մարդու ԴՆԹ-ի, բակտերիաների և սնկերի բազմազանություն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Microbiology ամսագրում: Գիտնականները օգտագործել են գենոմի հետազոտության նորագույն մեթոդ:
Սա Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների առաջին նման հետազոտությունն է, բայց արվեստում այս մեթոդի առաջին կիրառությունը չէ:
2019 թ. նույն մեթոդով Պինյարը իր գործընկերների հետ պարզել են մաքսանենգների մոտ հայտնաբերված 3 արձանների ծագումնաբանությունը և դրանց պահպանման պայմանները: Իսկ այս տարի հնագույն մագաղաթների միկրոգենոմային հետազոտության արդյունքում հաջողվել է պարզել, թե ինչ կենդանու կաշվից են դրանք պատրաստված:
Չնայած Լեոնարդո դա Վինչիի կտավների առանձին հատվածների վնասվածքներին, գիտնականները հայտնաբերել են մեծ թվով բակտերիաներ, որոնց թիվն ավելի մեծ է եղել, քան  հայտնաբերված սնկերի քանակը: Մինչդեռ նախկինում համարվում էր, որ  կտավները փչանում են միայն սնկերի պատճառով, և կտավները պահպանելու համար բացառապես հակասնկային միջոցներ էին կիրառվում:
Գիտնականները համարում են, որ բակտերիաների մեծ մասը համապատասխանում է մարդու միկրոգենոմին, դրանք կտավի վրա են հայտնվել վերականգնման աշխատանքների հետևանքով: Հայտնաբերվել են նաև բակտերիաներ, որոնք կարող էին թողնել միջատները, մասնավորապես ճանճերը:
Հաջորդ հետաքրքիր դիտարկումը կտավների վրա մարդու ԴՆԹ-ի հայտնաբերումն է: Գիտնականները նշում են, որ ոչ մի ապացույց չունեն այն բանի, որ ԴՆԹ-ն պատկանում է հեղինակին՝ Լեոնարդո դա Վինչիին: Ենթադրում են, որ ԴՆԹ-ի հետքերը թողել են կտավների ռեստավրատորները:
Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ