Գլխավոր էջ Նորություններ Կյանքից հեռացել է Նելլի Խոստիկյանը

Կյանքից հեռացել է Նելլի Խոստիկյանը

622
0

Երեւանի պետական բժշկական համալսարանից հայտնում են.

«Խորը ցավով տեղեկացանք, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Նելլի Խոստիկյանը:

1965 թվականից երկար տարիների փորձ ունեցող մասնագետն աշխատում էր Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում:

2006 թվականից մինչ այժմ ղեկավարել է ամբիոնը: Պրոֆեսորը հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ» (2001):
Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթանատոմի պաշտոնը:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների և շրջանավարտների անունից ցավակցում ենք հմուտ բժիշկ-գիտնականի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Ստորև կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ «Բժշկի ուղին» շարքի՝ Նելլի Խոստիկյանի մասնագիտական գործունեության մասին պատմող թողարկմանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ