Գլխավոր էջ Օրվա թեման Բժիշկ Տարոն Տոնոյանը «հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից» մեդալներ ստանալ չի ցանկացել

Բժիշկ Տարոն Տոնոյանը «հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից» մեդալներ ստանալ չի ցանկացել

539
0

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հայրենիքի կորստից հետո տասը անգամ, 100 անգամ բազմամարդ պետք է լիներ հավաքը:

«Պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա՞, որ մեր ձայնը լսելի դառնա: Մենք հայրենիք ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել: Այսօր երկրում անիշխանություն է, վարչապետը զբաղվեծ է միայն սեփական աթոռը ամեն գնով պահելով, նա ժամանակ չունի սահմաններով զբաղվելու, բանակով զբաղվելու, որպեսզի հայ ժողովուրդը պաշտպանված լինի»,-նշել է նա:

Նա կոչ է արել իր բժիշկ ընկերներին անտարբեր չլինել։

«Ձեր ձայնը բարձրացրեք որպես մտավորականության մի մաս, որպեսզի լսելի դառնա այս ԱԺ-ում, որտեղ նիստ են անցկացնում:  Ով է տեսել պարտված պետությունը այս քան շատ շքանշան ու մեդալ բաժանի: Որպեսզի կարողանա այդ մարդկանց ևս զերծ պահել այս պայքարից: Այսօր ինձ զանգել են առողջապահության նախարարությունից եւ ասել, որ պետք է ներկայանամ նախագահական եւ շքանշան կամ մեդալ պետք է տան: Ես դա վաստակել եմ այն զինվորների բերանից, որոնք ասել են՝ շնորհակալություն բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում ապազգային, իրենց կյանքում ոչինչ չարած, հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,-հայտարարեց Տոնոյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ