Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուս են գտել վարակված զույգի սառնարանում

Կորոնավիրուս են գտել վարակված զույգի սառնարանում

276
0

Չինաստանի իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուս են հայտնաբերել Սիչուան նահանգի Չենդու քաղաքում վարակված ընտանիքի սառնարանում:

Չենդուում դեկտեմբերի 7-ին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է The Daily Mail պարբերականը: Դրանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 6-ին, Լու ազգանունը կրող 69-ամյա կինը բժշկի էր դիմել հազի գանգատով, եւ նրա մոտ հայտնաբերվել էր նոր կորոնավիրուսային ինֆեկցիա: Նրա ամուսնու՝ հեծանվասայլի վարորդ Չժաոյի թեստը եւս դրական արդյունք է ունեցել:

Այս ամուսիններից բնակարան էր վարձակալել երեխա ունեցող զույգը: Վարձակալները զբաղվել են մրգի առեւտրով եւ պարբերաբար հաճախել են տեղի մեծածախ շուկա, որտեղ մթերք են գնել: Հայտնի չէ, թե արդյոք վարձակալները եւս վարակված էին կորոնավիրուսով:

Դեկտեմբերի 7-ին շուկան 14:00-ից փակվել է նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման սպառնալիքի պատճառով, իսկ շուկայի 4 մուտքերի մոտ տեղակայել են թեստավորման 8 ժամանակավոր կետեր: Բոլոր գնորդներին եւ վաճառողներին արգելել են լքել վաճառաշարերը մինչեւ չանցնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստը եւ պաշտոնապես չգրանցեն այդ մասին տեղեկությունը:

Տեղական իշխանությունների տեղեկացմամբ՝ նրանք վարակման աղբյուրը հայտնաբերել են զույգի սառնարանում, երբ նմուշներ են վերցրեել նրանց բնակարանում:

«Պացիենտների սառնարանում, դռան բռնակների, անջատիչների, սառնարանում որոշ սնունդի եւ բաժանարար տախտակների վրա կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք է ունեցել: Սա նշանակում է, որ վիրուսը լրջորեն ախտահարել էր պացիենտների տունը»,- ասել է Սիչուան նահանգի իշխանությունների ներկայացուցիչ Չժու Սյաոպինը:

Չինաստանը վերջին ամիսներին խստորեն վերահսկում էր կորոնավիրուսի տարածումը, վարակումների մեծ մասը տեղի էր ունենում երկիր ժամանողների պատճառով: Բայց նոյեմբերից բռնկման դեպքեր են գրանցվել Տյանցզին, Շանհայ եւ Մանջուրիա քաղաքներում, որից հետո երկրի իշխանությունները միլիոնավոր մարդկանց են թեստավորել, մտցրել խիստ սահմանափակումներ եւ փակել դպրոցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ