Գլխավոր էջ Գլխավոր Սեպտեմբերի 10-ից ԱԱԻ-ում մեկնարկում են հետբուհական կրթական ծրագրերի ընդունելության քննությունները

Սեպտեմբերի 10-ից ԱԱԻ-ում մեկնարկում են հետբուհական կրթական ծրագրերի ընդունելության քննությունները

1966
0

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն Facebook-ի էջում գրում է

«ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն այսօր արդեն բազմակողմանի գործունեություն է ծավալում
Ինստիտուտում վաղվանից, այսինքն՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ից, մեկնարկում են հետբուհական կրթական ծրագրերի ընդունելության քննությունները:
1963թ-ից ի վեր, երբ ՀԽՍՀ Կառավարության որոշումով Բժիշկների կատարելագործման ֆակուլտետը վերակազմավորվեց Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի, որը հետագայում անցավ ԽՍՀՄ ԱՆ իրավասության տակ:

Ինստիտուտը դարձավ ինքնուրույն, խիստ կառուցվածքային միավոր, կազմում ունենալով թերապևտիկ, վիրաբուժական և սանիտարահիգիենիկ բազմաթիվ ամբիոններ և սկսեց իրականացնել բժիշկների մասնագիտացում, կատարելագործում բոլոր հիմնական մասնագիտություններով՝ իր հարկի տակ ընդունելով ողջ Միության տարբեր անկյուններից ժամանակ բժիշկներին: Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտը ԽՍՀՄ-ում մեծ հեղինակություն ձեռք բերեց ոչ միայն որպես կրթական, այլև որպես գիտահետազոտական ու բուժխորհրդատվական կենտրոն և դա պայմանավորված էր հզոր պրոֆեսորա- դասախոսական կազմով, կրթաուսումնական լավագույն ծրագրերով: Ամբիոնները ղեկավարում էին ԽՍՀՄ ականավոր մասնագետներ` Վիգեն Մալխասյանը, Արամայիս Տրդաթյանը, Իվան Աղաջանյանը, Եկատերինա Բլավացկայան, Ալեքսանդր Մելիք-Ադամյանը, Ալեքսանդր Ալավերդյանը, Վարվառա Ալեքսանյանը, Զարե Մովսեսյանը, Ալմա Քաթանյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Սուրեն Զոհրաբյանը, Բորիս Մեհրաբյանը, Լարիսա Ժուրուլին, Արուսյակ Մնացկանյանը և բժշկական ոլորտի այլ լեգենդներ:

1992 թվականին, հաշվի առնելով Հայաստանի անկախ Հանրապետության մարտահրավերները, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հիման վրա ստեղծվեց Առողջապահության ազգային ինստիտուտը (1995 թվականին ինստիտուտն անվանակոչվեց նրա հիմնադիր, ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվամբ): Տարիների ընթացքում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ. ձևավորվեցին 3՝ վիրաբուժական, թերապևտիկ և հանրային առողջապահության ֆակուլտետները` 58 տարբեր մասնագիտական ամբիոններով, որոնք գործում էին հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում: 2011 թվականին ինստիտուտի աշխատանքները կազմաքանդվեցին: Սակայն…

2015 թվականին ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանի պատմական հրամանով (01.09.2015թ.) Առողջապահության ազգային ինստիտուտում վերականգնվեց ուսումնական գործընթացը, սկսեցին իրականացվել կատարելագործման դասընթացներ, կլինիկական օրդինատուրայի ընդունելություն կազմակերպվեց 4 մասնագիտություններով: Որպես պրոֆեսիոնալիզմի ճանաչում հանդիսացավ ԲՈՀ-ի կողմից ինստիտուտում երեք մասնագիտացված խորհուրդների և թեկնածուական քննությունների ընդունման հանձնաժողովների ստեղծումը:

Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն այսօր արդեն բազմակողմանի գործունեություն է ծավալում՝ շեշտադրելով գիտաուսումնական և կրթական գործառույթները ( հետբուհական, լրացուցիչ և շարունակական կրթություն): #niharmenia
Հ.Գ. Ահա և երկու պատմական հրամանները 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ