Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են ՀՀ -ում չկա մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավվում

ՀՀ -ում չկա մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավվում

1625
0

«Այսօր մի հետաքրքիր գրառում աչքովս ընկավ, վերլուծելուց հետո որոշեցի կիսվել հանրության հետ: Անդրադառնանք PR նախարարի ծրագրերից մեկին` առողջապահական համապարփակ ապահովագրությանը: Ըստ այդ նախագծի նոր համակարգը պետք է համապարփակ ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը:

Ձեր սրտի նախարարը (PR մենեջերը) հայտարարել է, որ 2021 թվականի հունվարից այս նախագիծը ուժի մեջ է մտնելու: Եկեք հասկանանք ի՞նչ ռեսուրսներից պետք է լրացուցիչ գումարներ հայթհայթի և այդ հավաքագրված գումարները ի՞նչ արդյունավետությամբ պետք է ծախսվի: Վերցնենք ՀՀ բնակչության թիվը( բնակվող) մոտ 2,965 մլն. մարդ է:Ըստ մասնագետների կատարած հաշվարկների`մեկ շահառուի վրա ծախսվող գումարը կազմում է 77 274 դրամ( ի հարկե միջին թվաբանական): Բազմապատկելով այս երկու թիվը ստանում ենք 229,1 միլիարդ դրամ:Սա այն թիվն է որը պահանջվում է ծրագրի իրագործման համար:

Եվ եթե վերցնենք առողջապահական բյուջեն `106 305 559 դրամ , և կատարենք պարզ թվաբանական գործողություն( հանում) ,ապա ստացվում է ,որ առաջանում է 122 832 621 դրամ դեֆիցիտ: Այս դեպքում ( թվերի լեզվով խոսելով) ստացվում է,որ գանձվելու է ոչ թէ 6% այլ 9% — ը: Ինչին կհետևի ,որ մարդիկ սկսեն խուսափել ավելորդ հարկերից և կավելանա չգրանցված աշխատողների թիվը: Հիմա վերլուծենք,թե հիվանդանոցային բուժման գինը իրատեսական է ,թե՞ ոչ:Իրականում ,երբ բուժառուն դիմում է հիվանդանոց և ստանում բժշկական ծառայություն ,ապա հաստատությունը 100% ծախս է անում կատարած աշխատանքի համար: Սակայն պետությունից փոխհատուցվում է 42%-ով: Որի հետևանքով առաջանում են լրացուցիչ վճարների գանձում,կամ հիվանդների հերթագրում: Այս ամենի պատճառը բժշկական ուղղեցույցներ և նորմատիվներ չունենալն է:

Ինչի հետևանքով ՀՀ-ում չկա մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավվում, չկա մրցակցություն: Գումարները չի բավարարում նույնիսկ բուժ. անձնակազմի պատշաճ վարձատրմանը: Պետպատվերի շրջանակներում փոխհատուցման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկի ոչ հստակ ձևակերպումները տարընթերցման հնարավորություններ են ստեղծում բժշկական կազմակերպությունների համար:Այդ նորմատիվների բացակայության պատճառով կլինիկաները հնարավորություն չեն ունենում գնահատել տրամադրված ծառայությունների համապատասխանությունը: Այս ամենը բերել է ծառայությունների մատուցման կենտրոնացման Երևան քաղաքում, ինչն էլ դարձել է պատճառ կադրերի լուրջ բացակայության ,պակասի մարզերում:

Կարծում եմ հիմա հասկանում եք, թե ինչու՞ է ծառայությունների մատուցման կենտրոնացում Երևան քաղաքում, ինչն էլ դարձել է կադրերի լուրջ հոսունության պատճառ: Եվ հիշում եք չէ ձեր սրտի նախարարը հայտարարեց ,որ հնարավոր է գանձվող գումարը վերանայել և շեմ իջեցնել: Իրականում այս ամենը, երևի թե արված է նրա համար ,որ այդ 9 %- ը
գա հավասարվի հենց այդ 6% -ին: Դե ինչ պարոն PR նախարար, ոնց տեսնում եք կրկին չստացվեց մոլորեցնել:

Գրառումը Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ