Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի իրականացնել նաև դեղատներում

Կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի իրականացնել նաև դեղատներում

353
0

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի իրականացնել նաև դեղատներում, հայտնում է Aliq.ge-ն։

Այս դեպքում դեղատունը պետք է համապատասխանի տվյալ պայմաններին: Սա արվում է` պրոցեսն առավել հասանելի դարձնելու համար:

«Ամեն ինչ հնարավոր է, մենք հետևում ենք այս փուլում: Թեստավորումը լայնամասշտաբ է դարձել, մինչ հիմա ունեինք 30 հաստատություն, շուտով կունենանք 80-ը Թբիլիսիում, 300-ն էլ՝ երկրի մասշտաբով: Հետագայում էլ ավելի կընդլայնենք: Դեղատներն ակտիվ օգտագործվել են Հեպատիտ С-ի սքրինինգի ժամանակ», — ասել է Գամկղրելիձեն:

Որոշ երկրներում խոսք է գնում արդեն կորոնավիրուսի թեստի՝ դեղատներում վաճառվելու հնարավորության մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ