Գլխավոր էջ Օրվա թեման Ադրբեջանի «կենսաբանական» զենքը Հայաստանի դեմ․ «Sotq70»

Ադրբեջանի «կենսաբանական» զենքը Հայաստանի դեմ․ «Sotq70»

974
0

Այս շաբաթվա ընթացքում, թերևս ամենաքննարկվող թեման Սոթքի ոսկու հանքի կարգավիճակն է, Հայաստանում չորրորդ հարկատուի աշխատանքային հետագա ճակատագիրն «օդում է կախված»։ Մի կողմից սոցիալական խնդիրը մյուս կողմից էլ բնապահպանական աղետը սրի նման «կախվել են» մեր գլխավերևում։

Medmedia.am-ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, ով բազմիցս բարձրաձայնել է Սոթքի ոսկու հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրները։ Մեզ հետ զրույցում տիկին Ադամյանը խնդրահարույց համարեց այն, որ պատկան մարմիններն ասում էին, թե հանքի ուղիղ կեսը թշնամուն է տրամադրվելու։

Ի՞նչ ունենք այսօր․

«Հանքի 70 տոկոսը մնացել է ազերներին, պարզ է, որ այս տոկոսն ամենաակտիվ մասն է լինելու։ Ունենք նաև սոցիալական խնդիր, մարդկանց մեծամասնությունը մնացել է առանց աշխատանքի։ «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ ադմինիստրացիան պնդում է, որ հիմա չեն կարող աշխատել ու բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ աշխատանքները վերականգնելու համար։ Ամբողջ տեխնիկան կանգնած է, պարապուրդի են մատնված, որովհետև չեն կարողանում հասկանալ ինչպե՞ս պետք է շարունակել աշխատանքը»,-նշեց բնապահպանը։

Այստեղ մեր բնապահպանական խնդիրները խորանում են։

«Ամբողջ աղտոտման թափոնները, երբ հայկական կողմում էր, լաբորատորիայի կողմից քիչ թե շատ հետազոտվում էր ու փորձ էր արվում մեղմացնել իրավիճակը, այսօր ադրբեջանական կողմը շատ հանգիստ այդ թափոնները կլցնի ջրերի մեջ և արդյունքում, դրանք,  շատ հանգիստ կհասնեն Սևանա լիճ։ Այս սա ամենալուրջ խնդիրն է, հանքը փաստացի 70 տոկոսով մնում է թշնամուն, այս պարագայում վտանգներն աննկարագրելի են լինելու, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի այդ թափոններն անցնեն հայաստանյան կողմ»,-մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։

Հանքից հանվող հանքանյութի ապարները կարող են բերել ու լցնել հայկական կողմ

«Դրանք մնացորդներ են, որոնք պարունակում են ռադիոակտիվ նյութեր։ Ի դեպ՝ հանքերի շահագործման հետևանքով բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր են արտահանվում, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու առողղջությանը»,-ասաց նա։

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

Բնապահպանն առաջարկում է

«Պատկան մարմինները հենց  այսօրվանից պետք է լծվեն աշխատանքի։ Հարկավոր է խիստ վերահսկողություն։ Կառավարության կողմից պետք է որոշվի՝ ով ոնց է աշխատում, պետք է աշխատեն լաբորատորիաներ, որոնք կուսումնասիրեն հողը և ջուրը, մենք դա չպետք է թողնենք հանքի տնօրինության վրա։ Պետք է հասկանանք ինչպիսի՞ թափոններ է արտահանվում թշնամու կողմից։ Բայց ինչպես տեսնում ենք այս մասով արձագանք չկա, ինչպես որ չկար արձագանք, երբ մենք ասացինք, որ ջրերով գրավյալ տարածքներից Արցախ ու  Հայաստան տարբեր տեսակի նյութեր կգան, և՛ թունավոր նյութեր և՛ կենդաբանական զենքի տեսքով, այն կիրառելի զենք է ու աշխարհում շարունակվում է կիրառվել»,-ասաց Սիլվա Ադամյանը ու հավելեց, որ Սոթքը թշնամու ձեռքին կենսաբանական զենք է դառնալու։

Նշենք, որ մինչ այս իրադարձություններն էլ Սոթքի ոսկու հանքի հետ կապված խնդիրները բազմաթիվ էին և այս մասին Medmedia.am-ը բազմիցս բարձրաձայնել է։

Ի դեպ՝ հանքանյութերը լվանալու համար օգտագործվում է հատուկ մանրացվող սարք, այսպես ասած դրաբիլկա, այս ջրերը, իբր ասում էին, կվերամշակվի, որպեսզի գետերը լցվելուց էլ բնությանը վնաս չհասցնի։

«Տարածաշրջանում ապրող մարդիկ քաջ գիտակցում են վտանգները, նրանք միշտ էլ ակտիվ են եղել ու բարձրաձայնել են հարցը։ Հանքանյութերը լվանալուց հետո ջրերն ըստ գործարարի մաքրման են ենթարկվում, սակայն դա կասկած է առաջացնում և այնքան էլ չի համապատասխանում իրականությանը և դրանք կարող են  վտանգավոր տարրեր  պարունակել։

Վերոնշված խնդիրը չի հաջողվել կարգավորել ներկայից իշխանության օրոք, իսկ ահա չլուծված խնդիրներին գումարվեց ամենավատը․ հանքի մեծ մասը թշնամին կտնօրինի ու ինչպես, որ բնապահպաններն են ենթադրում, բոլոր թափոնները, ռադիոակտիվ նյութերով հանդերձ «կուղևորվեն» Հայաստան, որոնք մարդու առողջության համար կարող են անդառնալի լինել։

Առողջապահության և շրջական միջավայրի նախարարություններն այստեղ  լավ գործ ունեն անելու, բայց չի արվում, նախկինում էլ չի արվել։

«Կոչ եմ անում կառավարությանը, եթե այն գոյություն ունի, այս խնդիրներին հետևողական լինեն, իսկ Շրջական միջավայրի նախարարությունն էլ տափակ միջոցառումներով չզբաղվի․․․»։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ