Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հոնկոնգցի բժիշկները գործադուլ են հայտարարել

Հոնկոնգցի բժիշկները գործադուլ են հայտարարել

1383
0

Հոնկոնգցի բժիշկները գործադուլ են հայտարարել 2019-nCoV կորոնավիրուսի տարածման պատճառով: Նրանք քաղաքի ղեկավարներին կոչ են անում փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Ինչպես նշվում է, 2.4 հազար մարդ ցանկացել է մասնակցել ակցիային:

Առողջապահության ոլորտի աշխատակիցները դուրս են եկել փողոց, երբ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հրաժարվել է հանդիպել Առողջապահական կառույցների կառավարման միության անդամների հետ:

Ըստ Հոնկոնգի Հո Պակ Լեուն համալսարանի մանրէաբանի՝ միայն սահմանի ամբողջական փակումը կօգնի կանխել վիրուսի տարածումը:

Նշենք, որ հունվարի 30-ին Հոնկոնգը դադարեցրել է երկաթուղային և լաստանավային կապը մայրցամաքային Չինաստանի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ