Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսով վարակված հիվանդներին կարող են արտաքսել ՌԴ-ից

Կորոնավիրուսով վարակված հիվանդներին կարող են արտաքսել ՌԴ-ից

1143
0

Ռուսաստանի դաշնությունում ստորագրվել է երկրի տարածք վարակի ներմուծումն ու դրա տարածումը կանխելուն ուղղված ազգային ծրագիր: Այս մասին հայտարարել է  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Կորոնավիրուսն ավելացվել է խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում: Վարչապետը նաև տեղեկացրել  է, որ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու պաշտպանական միջոցները:

Օտարերկրացիները, որոնց մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել, կարող են արտաքսվել Ռուսաստանից, տեղեկացնում  է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վարչապետ Միխայիլ Միշուստինին:

«Կարող է իրականացվել օտարերկրյա քաղաքացիների արտաքսում, եթե նրանք ունեն նման հիվանդություն, հատուկ սահմանափակող միջոցների կիրառություն, ներառյալ մեկուսացումը և կարանտինը»,- պարզաբանել է Միշուստինը:

Նա հիշեցրել է, որ Չինաստանի քաղաքացիների շարժը երկրի սահմանի երկայնքով արդեն սահմանափակ է: Հիվանդները մեկուսացված են և ստանում են անհրաժեշտ օգնություն:

Բացի դրանից՝ վարչապետը նշել է, որ  ժամանակավորապես արգելք է սահմանվել Չինաստանի քաղաքացիներին զբոսաշրջային և աշխատանքային վիզաների տրամադրման վրա: Միշուստինը նաև հայտնել է վարակի դեմ պայքարելու համար Չինաստան մարդասիրական օգնություն ուղարկելու որոշման մասին:

«Ռուսաստանն այժմ ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու բուժումները: Կարևոր է, որ մարդիկ լիովին ապահովված լինեն դրանցով և, իհարկե, որ դեղատներում գները մնան նույն մակարդակի վրա»,- ընդգծել է Միշուստինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ