Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157 հազար նոր դեպք

393
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 157 հազար նոր դեպք Է հայտնաբերվել մեկ օրում, COVID-19-ից մահացել Է 1172 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի Է բերել դաշնային եւ տեղի իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել են վարակման 157 հազար 901 նոր դեպք:

Անցյալ շաբաթ նոյեմբերի 28-ին գրանցվել Է հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 205 հազար 557:

Համալսարանի տեղեկատվության համաձայն, համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 13,5 մլն դեպք, մահացել Է 268 հազարից ավելի մարդ:

Ապաքինվել Է ավելի քան 5 մլն ախտահարված: Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալների համաձայն, COVID-19-ով վարակվել Է ավելի քան 63 մլն մարդ, մահացել Է 1,4 միլիոնից ավելի կորոնավիրուսով վարակված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ