Գլխավոր էջ Նորություններ 2021թ. աշխարհում մարդասիրական օգնության համար ռեկորդային գումար կպահանջվի

2021թ. աշխարհում մարդասիրական օգնության համար ռեկորդային գումար կպահանջվի

450
0

Կարիքավորներին օգնելու համար 2021 թվականին աշխարհում հարկավոր կլինի ռեկորդային 35 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

«Գլոբալ մարդասիրական տեսություն» զեկույցի գնահատումների համաձայն՝ COVID-19 կորոնավիրուսի համավարակի ֆոնին 235 մլն մարդու աշխարհում օգնություն կպահանջվի այս կամ այն ձևաչափով: Դրա հետ մեկտեղ կարիքավոր բնակչության թվաքանակն աճել Է 40 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ:

«Աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված Է COVID-19-ով»,-հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը:

ՄԱԿ-ում նշել են, որ համավարակն առավել մեծ չափով ընդգրկել Է Երկրի այն բնակիչներին, որոնք առանց այդ Էլ գտնվում Էին ծանր պայմաններում: Նշվում Է, որ 1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ պետք Է մեծանան ծայրահեղ չքավորների մասշտաբները, մահացությունը ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից, կնվազի կյանքի տեւողությունը:

«Հավանաբար, առավել տագնապալի երևույթը սովի վերադարձի սպառնալիքն Է, հավանաբար, միանգամից մի քանի վայրերում»,-նշել Է Լոուքոքը:

Ֆինանսական միջոցները, որոնք ՄԱԿ-ը կպահանջի, պետք Է բավարարի առավել խոցելի 56 երկրների 160 մլն բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Մասնավորապես, ՄԱԿ-ը մտադիր Է 6 մլրդ դոլար ստանալ այն սիրիացիների համար, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում կամ նրանից դուրս, եւ 3,5 մլրդ դոլար՝ Եմենի բնակիչների համար, որը բախվել Է աշխարհի վատագույն մարդասիրական ճգնաժամին: Նաև ծրագրվում Է զգալի միջոցներ ուղղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Աֆղանստանին և Եթովպիային:

«Խաղասեղանին վտանգի ենթարկված հսկայական թվով մարդկանց կյանքեր են, և նրանց կյանքը փրկելու գինը իրականում շատ փոքր Է մյուս այն բոլոր մարտահրավերների համեմատությամբ, որոնց հետ մենք գործ ունենք»,-ամփոփել Է նա:

Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում 35 մլրդ դոլար հավաքելը կարող Է դժվարին խնդիր դառնալ. այսպես, անցյալ տարի կրկնակի ավելի պակաս գումար՝ 17 մլրդ դոլար են հավաքել, թեև պահանջվել Է 29 մլրդ դոլար,:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ