Գլխավոր էջ Նորություններ Արյան անալիզը կօգտագործվի քաղցկեղի 50 տեսակի վաղ ախտորոշման համար

Արյան անալիզը կօգտագործվի քաղցկեղի 50 տեսակի վաղ ախտորոշման համար

475
0

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետները ծրագրում են սկսել արյան անալիզի փորձնական կիրառումը քաղցկեղի ավելի քան 50 տեսակի վաղ ախտորոշման համար։ Բժիշկները հույս ունեն, որ սա կօգնի հազարավոր մարդկանց մոտ չարորակ ուռուցքները հայտնաբերել վաղ փուլում եւ արդյունավետ բուժում կատարել։

Փորձնական ծրագիրը, որին մասնակցում է 165 հազար մարդ, նախատեսվում է սկսել 2021 թվականի կեսին, հայտնում է Medportal.ru-ն։ Տարեկան 3 անգամ թեստն անցնելու են 50-79 տարեկան 140 հազար մարդիկ, որոնց մոտ քաղցկեղի ախտանշաններ չկան, եւ 25 հազար մարդիկ, որոնց մոտ այդ ախտանշանները կան։ Սա լինելու է պրակտիկայում Galleri թեստի առաջին օգտագործումը, որը թողարկել է ամերիկյան Grail ընկերությունը։

Այս թեստը կարելի է անվանել հեղուկ բիոպսիա։ Այն արյան մեջ հայտնաբերում է ԴՆԹ-ի ազատ շրջանառվող հատվածների այն ֆրագմենտները, որոնք արյան հոսքի մեջ են հայտնվում բջիջներից։ ԴՆԹ-ի փոփոխությունների տարբեր պատերնները (դրանց մեթիլավորումը) կապված են քաղցկեղի որոշակի տեսակի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ