Գլխավոր էջ Նորություններ Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարար

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարար

504
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու։

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։

Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը ևս, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավել սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի»,-նշել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ