ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն տեղեկացնում է, որ Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել է մինչեւ 17 205, իսկ մահվան դեպքերի քանակը հասել է 361-ի:
«Փետրվարի 3-ին` ժամը 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 2-ի 20:00-ի) դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում է՝ ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից, մահաբեր վախճանների քանակը հասել է 361-ի: Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հաստատված դեպքերի քանակն անցել է 150-ը: