Գլխավոր էջ Նորություններ Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված...

Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է․ Կարին Տոնոյան

542
0

Արցախը միշտ եղել և կմնա որևէ հայի համար Սրբազան Հայրենիքի թանկ մի հատված, ինչպես Երևանը, ինչպես իմ պաշտելի Սյունիքն ու Շիրակը, ինչպես Կարսն ու Վանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախյան պատերազմում։

«Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է …..

Բոլոր տկարամիտներին և դավաճաններին-
Արցախը միշտ եղել և կմնա որևէ հայի համար Սրբազան Հայրենիքի թանկ մի հատված, ինչպես Երևանը, ինչպես իմ պաշտելի Սյունիքն ու Շիրակը, ինչպես Կարսն ու Վանը…..

Որևէ մի տականքի խարդավանք ու ճղճիմ բանսարկություն երբևէ չի կարող հայի համար Արցախի նկատմամբ վերաբերմունքի տատանում առաջացնել, զուր մի ջանացեք կամ ծախսեք ձեր մանկամիտ ու ծախու ուղեղների ճիգադրումները:

ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ ԻՄ ՈՐԴՈՒ, ՄԵՐ 5000 ՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է…..

Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը…… Իսկ ով կասկածում կամ պատրաստ չէ ծառայել, պայքարել ու ապրել այդ օրվա համար, հեռացեք նաև Հայաստանի այս հատվածից, որովհետև դուք մի օր կծախեք նաև այս հատվածը….

Չկա արցախցի կամ հայաստանցի կեղծ տարբերակումը, կա ՀԱՅ և անհայտ հանգամանքներում ծնված ու սխալմամբ իրենց հայ կոչող գոյություններ:

Շնորհակալ եմ Արցախ ապրելու վերադարձող ամեն մի հայի, պահեք այն հայաբնակ ինչպես կարող եք, ում օգնությամբ կարող եք, մինչև մենք նորից ոտքի կկանգնենք……»,֊գրել է Տոնոյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ