Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին պարզել, թե որ կենտրոններում են գրանցվում ծննդկանի...

Կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին պարզել, թե որ կենտրոններում են գրանցվում ծննդկանի և նորածնային մահեր․ Նունե Ներսիսյան

1576
0

«Բաց նամակ բոլոր ԶԼՄ -ներին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպան կազմակերպություններին

Բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է ծննդատների, ծննդաբերական բաժանմունքների գործունեության դադարեցման թեման: Ամենաաբսուրդային վիճակում է գտնվում Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքին վերաբերող մեկնաբանությունները: Այսօր Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հերթական անգամ կոչով հանդես է եկել, որ դադարեցման նպատակը բուժօգնության բարելավվումն է, որ ծննդալուծման վատ ելքերի կանխումն է: Մեջբերում եմ անում նրա խոսքերը. «Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը»: Ելնելով այս ամենից՝ կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին ,հասարակական գործիչներին, իրավապաշտպան կազմակերպություններին անցկացնել հետազոտություն-հետաքննություն: Պարզելու համար, թե նորածնային մահեր և ծննդկանի մահեր որ կենտրոններում են գրանցվում և դրանց պատճառները: Համեմատել այդ կենտրոնների հագեցվածությունը Աչաջուր ԱԿ -ի հետ: Եվ ասեմ, եթե Կորյուն Նահապետյանը աշխատեր նման հագեցված կենտրոններում, վստահեմ, որ մահվան ցուցանիշը ավելի ցածր կլիներ:Ավելացնեմ, որ Արտյոմ Սմբատյանը եղել է հարկային տեսուչ և բժիշկ չէ, չի հանդիսանում որպես առողջապահական կազմակերպիչ և չէր կարող տալ նման եզրակացություն:Հավելեմ, որ չկա կառավարության որոշում և լիցենզիայի կասեցում»:

Գրառումը՝ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ