Գլխավոր էջ Նորություններ Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը...

Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊ

276
0

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել` մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին անհետ կորածների ծնողներն ու հարազատները փակել էին մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ