Գլխավոր էջ Նորություններ Նիկո՛լ, ինչո՞ւ ես պատերազմի երրորդ օրը կանգնեցրել բանակի համալրումը…Գագիկ Համբարյան

Նիկո՛լ, ինչո՞ւ ես պատերազմի երրորդ օրը կանգնեցրել բանակի համալրումը…Գագիկ Համբարյան

279
0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Ազգադավ Նիկոլի հերթական «կրուտիտները» և կեղծիքների նոր տարափը

Պետական մտածելակերպից զուրկ ազգադավ Նիկոլը նոր գրառում է արել և փորձում է իր էժանագին և պրիմիտիվ բացատրություններով կրկին չքմեղանալ և ուրիշների վրա բարդել իր մեղքըերը…

Խայտառակություն է, երբ Հայաստանի վարրապետը կրկին առաջ է քաշում այն թեզը, որ «հողերի»՝ 7 շրջանների հանձնելն Ադրբեջանին համաձայնեցվել է դեռ 2011 թ-ի Կազանում ու որպես ապացույց գրում է, որ «սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում»:

Նիկո՛լ, ի՞նչ տեսանյութ. Հայաստանի կողմից ստորագրված Կազանյան փաստաթուղթը ներկայացրու, որը կլինի կոնկրետ ապացույց…

Ու Նիկոլի նման տգետը, ով համացանցում առկա ինչ-որ տեսանյութերով է «խոսում» հասարակության հետ Հայաստանի ղեկավա՞րն է..

Նիկո՛լ, Կազանում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել… Վե՛րջ տուր կեղծիքներիդ, անամո՛թ…

2018 թ-ին գալով իշխանության Նիկոլը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը սկսել է իր սեփական կետից, իսկ երբ հարցեր էին տալիս բանակցություններից, հիստերիկ նոպայի մեջ էր ընկնում և հայտարարում, որ ինչ ուզենա դա էլ կբանակցի… Այո՛, հենց Նիկոլի բանակցությունների արդյունքը եղավ պատերազմը…

Նիկո՛լ, Շուշիի վերաբերյալ թեզերդ ևս կեղծ են, որոնք հերքվել են ՀՀ ԱԳՆ-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից… Մտացածին կեղծիքներով Նիկոլը փորձում է բացատրել, թե ինչպես բերդաքաղաքը նվիրեց Իլհամին…

Գրառման մեջ առկա մյուս պրիմիտիվություններին կհակադարձեմ հարցերով…

Նիկո՛լ, ինչո՞ւ 130 միլիոն դոլար տվեցիր և առանց սպառազինության գնեցիր ՍՈՒ-30 ինքնաթիռները, որոնք պատերազմին պետք չեկան…

Նիկո՛լ, ինչո՞ւ ժամկետանց սպառազինություն գնեցիր Հորդանանից…

Նիկո՞լ, ինչո՞ւ 0038 հրամանով անխուսափելի պատերազմից առաջ կրճատեցիր 5 գնդերը…

Նիկո՛լ, ինչո՞ւ պատերազմի չորրորդ օրը, երբ ըստ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, տեղեկացվել էս մեր բանակի ծանր վիճակի մասին որևէ կոնկրետ քայլեր չես ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար…

Նիկո՛լ, ինչո՞ւ գիտենալով մեր բանակի ծանր վիճակի մասին, չես ընդունել ՌԴ նախագահ Պուտինի սեպտեմբերի 29-ի և 30-ի զինադադարի կնքման առաջարկները (այդ մասին հայտնել է հենց Պուտինը), որոնք անհամեմատ ավելի լավն էին, քան այն անձնատվության ակտը, որը ստորագրեցիր նոյեմբերի 9-ին և մերժելով այն էլ ավելի մեծ կորուստների պատճառ դարձար…

Նիկո՛լ, ինչո՞ւ մինչև նոյեմբերի 9-ի ազգադավ ակտի ստորագրումը չես ընդունել զինադադարի այլ միջնորդությունները ևս, որոնք կրկին ավելի ընդունելի էին մեզ համար, քան այն ինչ ստորագրեցիր…

Նիկո՛լ, ինչո՞ւ ես պատերազմի երրորդ օրը կանգնեցրել բանակի համալրումը…Դու կանգնեցնում ես բանակի համալրումը, իսկ արցախյան կլոնդ՝ Արայիկը հայտարարում է, որ կռվող չկար…

Նիկո՛լ, ինչո՞ւ ես ուղիղ եթերներիդ ժամանակ անընդհատ տարբեր թվեր՝ 20-ից 35 հազար զինվորների մասին խոսում, որոնք կարող էին հայտնվել ազերիների շրջափակման մեջ, երբ Արցախի նախագահը հայտարարում էր, որ Արցախում կռվող չկար…

Նիկո՛լ, ու հիմա առանց ամոթի առաջ ես տանում այն թեզը, որ եթե կանգնեցնեիր պատերազմը միևնույն է քեզ նմանին կրկին «դավաճան Նիկոլ» էին անվանելու… Այսինքն, ստացվում է, որ 5 հազար մարդ սպանվեց ու անհետ կորավ, 10 հազարից ավելն էլ վիրավորվեցին, մենք կորցրեցինք Արցախի մոտ 80 տոկոսը, որ քեզ նման ազգադավին «դավաճան

Նիկոլ» չասեի՞ն… Էլի են ասելու՝ դու ԴԱՎԱՃԱՆ ես…

Նիկո՛լ, ես ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարն Իլհամի առաջ ծնկի եկած, նրա ղազագիրը ստորագրած մեկն է, ով խղճահարություն և զզվանք է առաջացնում՝ որպես պարտված ղեկավար, ու ով ամեն գնով փորձում է պահպանել իր աթոռը…»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ