Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան տարհանել է հարևան երկրների քաղաքացիներին Չինաստանից

Թուրքիան տարհանել է հարևան երկրների քաղաքացիներին Չինաստանից

2083
0

Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Թուրքիայի և բարեկամ երկրների քաղաքացիներով դուրս է եկել Չինաստանի Ուհան քաղաքից, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Ուհանից 49 մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքների մասին, որոնց թվում եղել է Թուրքիայի 34 քաղաքացի, 7 ադրբեջանցի, 7 վրացի և 1  ալբանացի:

Ըստ նրա` ձեռնարկվել են բոլոր սանիտարական և համաճարակաբանական միջոցառումները՝ ուղևորների անվտանգ փոխադրման համար: Թուրքիա ժամանելուն պես նրանք կգտնվեն կարանտինում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ