Գլխավոր էջ Նորություններ Տղամարդավարի կանգնեիր քո խոստացած հրապարակում, ասեիր՝ կամ հրաժարական ես տալիս, կամ էլ...

Տղամարդավարի կանգնեիր քո խոստացած հրապարակում, ասեիր՝ կամ հրաժարական ես տալիս, կամ էլ ժողովուրդը թող որոշի ինչ անել․ Արտակ Զաքարյան

401
0

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկո՛լ, դու հասկանո՞ւմ ես՝ որքան ես ոտատակ տվել այս երկիրը։ Էլ ո՞նց չասեմ, որ հատուկ ես արել, ու անում։ Էլ ո՞նց չասեմ, որ պետության շահերի դեմ գործողություններդ դավաճանությունից չի տարբերվում։

Պատկերացնո՞ւմ ես, այսօր երկրիդ մտավորականությունը, երթով գնում է Ռուսաստանի դեսպանություն՝ մեր հերոսական բանակի անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով դիմելու համար։ Ասա՜ ինձ, եթե դժվար չի, դու էլ ո՞ւմ ես պետք, էլ ինչո՞ւմն է քո գոյության իմաստը։

Բացի այդ, Արցախը դավադրաբար հանձնելուց հետո, դեռ շարունակում ես քեզ արդարացնող ստատուսնե՞ր գրել։ Դու նորից մարդկանց ասում ես, որ այլ տարբերակ չունեի՞ր, միևնույն է պետք է հանձնեիր։ Դու հասկանում ե՞ս, որ քո գրած հերթական ստատուսով զրոյացրել ես հայ ժողովրդի նորագույն պատմությունն ու իմաստազրկել ապագան։

Չէի՞ր ցանկանում հանձնել՝ տղամարդավարի կանգնեիր քո խոստացած հրապարակում, այսօրվա գրածդ ստատուսը պատմեիր մարդկանց և ասեիր՝ կամ հրաժարական ես տալիս, կամ էլ ժողովուրդը թող որոշի ինչ անել։

Վերջապես, ինչո՞ւ է քեզ թվում, որ կարելի է այդպես հեշտությամբ, մարդկանց հիմարի տեղ դնելով, մարսել Արցախի հանձնման այս քաղաքական, դավադիր օպերացիան։ Մի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ