Գլխավոր էջ Նորություններ Թալինը հրաժեշտ տվեց հերոս փոխգնդապետին․ լուսանկարներ

Թալինը հրաժեշտ տվեց հերոս փոխգնդապետին․ լուսանկարներ

645
0

Նոյեմբերի 28֊ին զինվորական կարգով իր հայրենի Թալինի մայր հողին հանձնվեց ՀՀ խաղաղապահ զորքերի առաջին գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Արմենի Մանուկյանի աճյունը։

Փոխգնդապետը Արցախյան պատերազմի մեր հերոսներից է, ով նույնիսկ վիրավոր վիճակում Հադրութի շրջանի Դրախտիկ֊Սղնախ հատվածում կատաղի մարտերի էր բռնվել թշնանու հետ եւ քաջաբար զոհվել հոկտեմբերի 21֊ին։ Դեռեւս այդ օրից որեւէ տեղեկություն չի եղել հրամանատարի մասին եւ ողջ Թալինը սպասումով էր լցված, որ նա ինչ-որ հրաշքով պիտի փրկված լինի։ Սակայն, դիերի փոխանակման ժամանակ պարզվել է, որ հերոսն այլեւս չկա։
Անդրանիկ Մանուկյանն ամուսնացած էր, երկու ապագա զինվորի հայր։

 

Աղբյուրը՝ ArmDaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ