Գլխավոր էջ Նորություններ Այս մարդը խոստովանում է, որ իր համար կարևոր է այն, թե ով...

Այս մարդը խոստովանում է, որ իր համար կարևոր է այն, թե ով ինչ կասի, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը․ փաստաբան

322
0

Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի հարմար զիջումների գնալ, բայց չգնացի, քանի որ ինձ էլի դավաճան կանվանեիք։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Այս մարդը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը։

Բայց մենք նաև հիշում ենք, թե ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն ամռանը, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, հիշում ենք, թե ինչ եղավ հայտարարված իբր զորահավաքի հետ, հիշում ենք անվնաս նավթամուղերն ու էլի շատ բան ենք հիշում»,-գրել է նա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ