Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք

106
0

Երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 885 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 538 է»,- հայտնում են նախարարությունից:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ