Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կորոնավիրուսից մահացությունը 2,5 տոկոս

Չինաստանում կորոնավիրուսից մահացությունը 2,5 տոկոս

1185
0

Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Չժուն Նանշանը հայտնել է, որ նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբից մահացությունը հասել է 2,5 տոկոսի։

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության` չինացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ներկայումս դեռեւս չեն բացահայտվել ակնհայտ հետեւանքներ ապաքինվածների մոտ։ Որոշ ժամանակ անց ապաքինվածների թիվն անշուշտ կտրուկ աճելու է։

Հաստատված դիագնոզով հիվանդների մոտ մահացությունը 2,5 տոկոս է։ Նանշանն ասել է նաեւ, որ ներկայումս բժիշկներն ամեն բան անում են, որպեսզի հիվանդների առողջական վիճակը պահեն վերահսկողության ներքո։

Նշենք, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ 1-2 մետր հեռավորությունից, ինչպես նաեւ շփումից, երբ ոչ մաքուր ձեռքերով հպվում են աչքերին։ Հիվանդության հիմնական ախտանիշներն են չոր հազը, շնչառական խնդիրները, ընդհուպ մինչեւ շնչառության անբավարարությունը, բարձր ջերմաստիճանը, թուլությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ