Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուտել թե չուտել. սոված մնալու 5 առավելությունները

Ուտել թե չուտել. սոված մնալու 5 առավելությունները

1433
0

Ճիշտ սնվելու թեման միշտ արդիական է: Առողջ ապրելակերպի հետևորդները պնդում են, որ կարևոր է հաշվել օրվա ընթացքում ընդունած կալորիաների քանակը: Բայց կան մարդիկ, ովքեր պարբերաբար ծոմ պահելը նույնպես օգտակար են համարում առողջ լինելու համար:

Ծոմ պահելու 5 առավելությունները

Քաշ կորցնել

Նիհարելը ծոմապահության հիմնական առավելություններից մեկն է: Այն թույլ է տալիս այրել ճարպային բջիջները, ինչը շատ ավելի լավ արդյունք է տալիս, քան  դիետաները:

Ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավում

Հետազոտողները ապացուցել են, որ ծոմը մարդկանց օգնում է ավելի լավ կլանել ածխաջրերը:

Նյութափոխանակության բարելավվում

Եթե պարբերաբար ծոմ եք պահում, ապա ձեր մարսողական համակարգը «հանգստանում» է: Էապես բարելավվում է նյութափոխանակությունը, ինչը նույնպես հիանալի ազդեցություն կունենա քաշի կորստի գործընթացի վրա:

Երկար կյանք

Անկախ նրանից, թե ինչպես է հնչում, ծոմը նպաստում է նաև երկարակեցությանը: Այն երկրների բնակիչները, որտեղ պարբերաբար ծոմապահություն է լինում, համեմատաբար ավելի երկար են ապրում: Որքան քիչ է մարդը  սնվում, այնքան ավելի քիչ է էներգիա ծախսում մարսողական համակարգի վրա, ինչը նշանակում է, որ նա ավելի երկար է ապրում:

Ուղեղի աշխատանք

Պարբերաբար ծոմ պահելը նպաստում է ուղեղի: Այն մեծացնում է սպիտակուցի արտադրությունը, որն էլ ուժեղացնում է ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ