
Աշխարհում մինչև օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 60 միլիոն 700 հազարը։ Հիվանդներից ավելի քան 42 միլիոնը բուժվել է, 1 միլիոն 400 հազարից ավելի մարդ՝ մահացել։ Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները։
24 ժամվա ընթացքում աշխարհում մահվան ռեկորդային՝ 13 հազար դեպք է գրանցվել։
Հիվանդացության և մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն շարունակում է զբաղեցնել աշխարհում առաջին հորիզոնականը։ Այնտեղ մինչ օրս արձանագրվել է 13 միլիոն դեպք, 260 հազարից ավելի մահ։ Հիվանդների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանն ու Բրազիլիան՝ համապատասխանաբար 9 և 6 միլիոն արձանագրված դեպքով։
Որոշ երկրներում շարունակում են գործել կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրում հայտարարված մասնակի լոքդաունը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 20-ը՝ նախքան Ծննդյան տոները դեպքերի թիվը նվազեցնելու համար